Հրապարակային պայմանագիր
Ստորև ներկայացված պայմանները հանդիսանում են «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ-ի (այսուհետ` Համակարգի Օպերատոր) և այդ պայմաններով ծառայություն ստանալու ցանկություն հայտնած ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Օգտագործող) միջև POPUTI.AM համակարգի միջոցով ծառայությունների մատուցման հրապարակային պայմանագրի դրույթներ: «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ-ն պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով ծառայություններ մատուցել ցանկացած Օգտագործողի, որը, համաձայնելով սույն պայմանագրի հետ, կիրականացնի պայմանագրում սահմանված գործողությունները, որոնք կհաստատեն վերջինիս ցանկությունը սույն պայմանագիրը կնքելու վերաբերյալ:
1. Պայմանագրում օգտագործված հիմնական հասկացությունները
1.1 POPUTI.AM-ը այլընտրանքային տրանսպորտային համակարգ է, որն իրենից ներկայացնում է առցանց AutoStop:
1.2 «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ, որի մասին տեղեկությունները տեղադրված են www.poputi.am ինտերնետային էջում: Նույն ինտերնետային էջում մանրամասն ներկայացված են բոլոր տեղեկությունները «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ-ի և դրանից օգտվելու պայմանների վերաբերյալ
1.3 POPUTI ID՝ Հաշվառման Հաշիվ. Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում կամ միկրոպրոցեսորում (չիպում) Օգտագործողի, Ծառայություն մատուցողի, Գործակալի, Տարածողի կամ Փոխարկողի (այսուհետ՝ Օգտագործող) նկատմամբ Թողարկողի դրամական պարտավորության հաշվառման վերաբերյալ գրառումների ամբողջություն:
1.4 Օգտագործող. ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը, Թողարկողի հետ կնքած պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն, ստանում է իրավունք թողարկողի կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների հիման վրա իր կողմից ձեռք բերված էլեկտրոնային փողը օգտագործել Համակարգում մատուցվող ծառայություններում:
1.5 Լիցքավորված գումար (Կանխավճար). դրամական միջոց, նույն պայմանագրով նախատեսված վճարում, որը Օգտագործողը վճարում է Համակարգի Օպերատորին, և որի փոխարեն Համակարգի Օպերատորը լիցքավորում է Օգտագործողի POPUTI ID-ն վճարված գումարին համարժեք POPUTI միավորներով, որոնցից հետագայում կատարում են Օգտագործողի անունից կամ կողմից ապրանքների և/կամ ծառայությունների ձեռքբերման դիմաց վճարումները:
1.6 Poputi միավորներ. «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ–ի շրջանակներում ինտերնետային վճարման միջոց հանդիսացող միավորներ: 1 /մեկ/ POPUTI միավորը համարժեք է 1 (մեկ) Հայաստանի Հանրապետության դրամի:
1.7 Գաղտնաբառ. Օգտագործողի կողմից ստեղծվող թվերի և տառերի համակցություն, որը «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ–ի կողմից օգտագործվում է որպես Օգտագործողի նույնականացման միջոց և թույլ է տալիս մուտք գործել POPUTI.AM համակարգ և օգտվել www.poputi.am կայքում տեղադրված տեղեկատվությունից:
1.8 Ծածկագիր. յուրաքանչյուր Օգտագործողի համար «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ–ի կողմից գեներացվող կամ Օգտագործողի կողմից ստեղծվող թվերի վեցանիշ համակցություն, որը «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ–ի կողմից դիտվում է որպես Օգտագործողի թվային ստորագրություն և թույլ է տալիս նրան կատարել վճարումներ և այլ գործառնություններ:
2. Պայմանագրի առարկան.
2.1 Սույն պայմանագրի ուժով՝ Համակարգի Օպերատորը պարտավորվում է Օգտագործողի հանձնարարությամբ վերջինիս համար ձեռք բերել յուրաքանչյուր դեպքի համար Օգտագործողի կողմից ներկայացվող էլեկտրոնային պատվերում նշված ապրանքները և/կամ ծառայությունները այդ պատվերում նշված գնով, քանակով և որակով` «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ-ի Շահառուներից` նրանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև Օգտագործողի անունից վճարել արդեն իսկ ձեռք բերված ապրանքների և/կամ ծառայությունների դիմաց, իսկ Օգտագործողը պարտավորվում է ընդունել Համակարգի Օպերատորի կողմից պատշաճ ձևով մատուցված ծառայությունները:
2.2 Սույն պայմանագրով սահմանված կարգով ներկայացված պատվերներում նշված գույքի և/կամ առարկաների ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի Օգտագործողի POPUTI ID-ին լիցքավորված գումարի չափը:
3. Պայմանագրի կնքումը.
3.1 Պայմանագրի կնքման համար նախապայման է հանդիսանում «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ-ի կանոնակարգով սահմանված կարգով www.poputi.am-ում Օգտագործողի գրանցվելը, POPUTI.AM-ից POPUTI ID և Ծածկագիր ստանալը: Սույն պայմանագիրը համարվում է կնքված POPUTI ID և Ծածկագիր ստանալու պահից անմիջապես հետո:
3.2 www.popouti.am -ում գրանցվելու համար Օգտագործողը պարտավոր է Համակարգին տրամադրել հետևյալ տեղեկությունները՝ Հաճախորդի անունը, ազգանունը, բջջային հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն:
3.3 Օգտագործողը սույն պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է POPUTI.AM-ից օգտվելու կանոններին, և այդ կանոններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, POPUTI.AM-ի օգտագործումն ու սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում են իր կամ իր կողմից ներկայացվող անձի շահերից, և որևէ կերպ չեն խախտում իր կամ իր կողմից ներկայացված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև չեն կարող որևէ վնաս պատճառել վերոնշյալ անձանց:
3.4 Սույն պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որը կպարունակի կողմերի ստորագրությունները, այնպես էլ էլեկտրոնային տեսքով` POPUTI.AM-ից POPUTI ID և Ծածկագիր ստանալու միջոցով:
4. Համակարգի Օպերատորի իրավունքներն ու պարտականությունները.
4.1 Օգտագործողի համար ապահովել www.poputi.am-ից անխոչընդոտ օգտվելու հնարավորություն:
5. Կողմերի պատասխանատվությունը.
5.1 Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարմամբ կամ ոչ պատշաճ կատարմամբ միմյանց պատճառած վնասների համար, եթե այդ չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը չի եղել անհաղթահարելի ուժի հետևանք, որն էլ պետք է հավաստվի իրավասու մարմնի կողմից:
5.2 «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում POPUTI.AM-ի գործունեությունը ապահովող սարքավորումների և ծրագրերի խափանման և սխալների համար, ինչպես նաև Օգտագործողի կողմից www.poputi.am մուտք գործելու ժամանակավոր անհնարինության համար, եթե դրանք առաջացել են Համակարգի Օպերատորից անկախ պատճառներով:
5.3 «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում Օգտագործողին ծառայությունների մատուցումը մերժելու համար, եթե այդ մերժումը կատարվել է սույն պայմանագրով և POPUTI.AM-ի ինտերնետային էջում սահմանված հիմքերով:
5.4 “ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում Օգտագործողի համակարգչում պարունակվող ինֆորմացիայի գաղտնիության համար:
5.5 «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում իր կողմից Գաղտնաբառը, Poputi ID-ը և/կամ Ծածկագիրը կորցնելու կամ երրորդ անձանց տրամադրելու հետևանքով առաջացած ցանկացած հետևանքի համար:
5.6 «ՊՈՊՈՒՏԻ․ ԷՅ Էմ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում Վարորդի և ուղևորի հանդիպումից հետո հետագա գործողությունների համար:
6. Այլ դրույթներ.
6.1 Սույն պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են Համակարգի ինտերնետային էջերում նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ:
6.2 Սույն պայմանագիրը էլեկտրոնային տեսքով կնքելը իր իրավաբանական հետևանքներով հավասարեցվում է կողմերի ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին:
6.3 Ապրանքների և/կամ ծառայությունների ձեռքբերման, այլ ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները նկարագրված են www.poputi.am ինտերնետային էջում:
6.4 Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում Օգտագործողի կողմից Ծածկագրի միջոցով ստորագրման պահից ի վեր և գործում է մինչև Համակարգի Օպերատորի կամ Օգտագործողի կողմից մյուս կողմին պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական ծանուցում տրամադրելու օրվան հաջորդող 15-րդ օրը: